Օլանդին վստահում է 8-ից 1 ֆրանսիացի

Օլանդին վստահում է 8-ից 1 ֆրանսիացի

Քաղաքական բարոմետրը ցույց է տալիս, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդեպ վստահությունը ռեկորդային ամենացածր նշաձողին է հասել: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Le Figaro-ին:



Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ հարցված ֆրանսիացիներից յուրաքանչյուր 8-ից միայն մեկն է վստահել երկրի նախագահին: Այսպիսով՝ նախագահ Օլանդի դիրքերը վերջին 2 ամսվա ընթացքում թուլացել են ևս 5 միավորով: Ընդ որում՝ նախագահի հանդեպ բացարձակ վստահության տոկոսը հասել է 1-ի:



Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անցկացրած հարցումներին 18 տարեկանից սկսած 1000 մարդ է մասնակցել: