Ռուս-ուկրաինական սահման է հասել հումանիտար բեռով երրորդ ավտոշարասյունը

Ռուս-ուկրաինական սահման է հասել հումանիտար բեռով երրորդ ավտոշարասյունը

Դոնբասի բնակիչների համար ռուսական հումանիտար օգնությամբ բեռնված նոր ավտոշարասյան առաջին բեռնատարները սեպտեմբերի 19-ին Ռոստովի մարզում մտել են ռուս-ուկրաինական սահմանի մաքսային զննության տարածք, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով մաքսային ծառայության Հարավային վարչության պաշտոնական ներկայացուցչին:



Հիշեցնենք, որ մարդասիրական բեռով առաջին ավտոշարասյունը, բաղկացած 280 ավտոմեքենայից, մի քանի օր մնալով սահմանին, օգոստոսի 22-ին առանց թույլտվության շարժվել էր դեպւ Դոնեցկ և Լուգանսկ: Հումանիտար օգնության երկրորդ շարասյունը Ռուսաստանից Ուկրաինայի սահմանը հատել էր սեպտեմբերի 13-ին՝ շատ ավելի հանգիստ պայմաններում, երբ արդեն Մինսկում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները հրադադարի համաձայնություն էին ձեռք բերել: