Յուրահատուկ պատժամիջոց ռուսական ավիաընկերությունների համար

Յուրահատուկ պատժամիջոց ռուսական ավիաընկերությունների համար

Ռուսական խոշոր ավիաընկերությունների հավելյալ ծախսերը, որոնք արվում են Ուկրաինայի տարածքը շրջանցելու համար, ամսական շուրջ 3 մլն դոլար են կազմում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:



Ռուսական և արտասահմանյան ավիաընկերությունները Դոնեցկում մալայզիական Boeing օդանավի կործանումից հետո հայտարարել էին երրոր երկիր թռչելիս Ուկրաինայի արևելքը կամ ողջ օդային տարածքը շրջանցելու որոշման մասին:



«Մեր ավիաընկերությունները, որոնք աշխատում են հարավային ուղղությունների հետ, բնականաբար՝ որոշակի վնասներ են կրում` կապված երթուղիների երկարացման հետ», - ասել է Սոկոլովը: