Պան Գի Մունը արթնացել է

Պան Գի Մունը արթնացել է

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր հայտարարել է. «Ուկրաինայի խնդիրը ռազմական լուծում չունի».... Մի ծիծաղեք, նա իրոք այսօր նման բան է ասել:



Եվ, առհասարակ, հետաքրքիր մարդիկ են քաղաքական գործիչնեը... Կռիվը լինում, վերջանում է, հազարավոր մարդիկ են զոհվում, հարցերը լուծվում են, իսկ երբ զինադադար է լինում, հայտաարում են՝ այս հարցը ռազմական լուծում չունի: Գյուտ են անում, էլի...



Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ լուծում ունի, օրինակ, «Իսլամական պետության» և Իրաքի կառավարության վեճը: Օբաման ասում է՝ պիտի ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը: Իսկ ինչո՞ւ չպետք է ոչնչացնել Ուկրաինայի արևելքի ահաբելիչներին: Այդ ինչպես պատահեց, որ մի դեպքում ահաբեկիչներին պետք է ոչնչացնել, իսկ մյուս դեպքում՝ «այս հարցը ռազմական լուծում չունի»: Արևմուտքի համար, փաստորեն ահաբեկիչ էլ կա, ահաբեկիչ է՞լ:



Ուրեմն, հարգելի Պան Գի Մուն, երբ ոմանք սկսում են խառնվել ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի գործերին, բարի եղեք նրանց էս գլխից ասել՝ «Ձեռքերդ հեռու այդ երկրից, այդ երկի հարցերը ռազմական լուծում չունեն»:



Էդ.Ա,