Ջոնիկի հորերին բան ասող չլինի

Ջոնիկի հորերին բան ասող չլինի

Անցած շաբաթ՝ հոկտեմբերի 24-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ էին հրավիրվել ձկնարտադրողները, ձկնաբուծությանը նվիրված խորհրդակցություն էր, որին մասնակցել են նաեւ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարները: Սերգո Կարապետյանը հպարտորեն ներկայացրել է ձկնաբուծության ձեռքբերումները, սակայն խոսք է գնացել նաեւ ջրի անխնա օգտագործման եւ ապօրինի հորերի փակման մասին: Վարչապետը, որի հետաքրքրությունն այս հարցում պայմանավորված է սեփական բիզնես-շահերով, հատուկ շեշտել է, որ չի կարելի ձկնարտադրությանը վնաս հասցնել՝ հորերը փակելու համար, եւ հատուկ հանձնարարել է, որ այսուհետ իր հետ համաձայնեցնեն հորերի փակման պրոցեսը: Բանն այն է, որ Արարատյան դաշտում եւ Արմավիրում հիմնականում բոլոր ապօրինի հորերը փակվել են, եւ բնապահպանական տեսուչները եկել-հասել են Աբրահամյանների լճերին, որտեղ ամենից անխնա են ջուրն օգտագործում: Կփակվե՞ն արդյոք Ջոնիկ Աբրահամյանի հորերը: