Ջիգարխանյանը բացահայտում է անում նաև նախագահի մասով

Ջիգարխանյանը բացահայտում է անում նաև նախագահի մասով

Հայտնի մարդկանց խոսքերին պետք է միշտ ուշադիր լինել: Նրանք առանց աղմուկ- աղաղակի այնպիսի բաներ են ասում, որը մի ողջ վարչակարգի բացահայտման նյութ կարող է դառնալ: Շատ ենք գրում, թե ինչու մեր գրողները, արվեստագետները հիմանականում մտնում են իշխանության թևի տակ ու երես թեքում ժողովրդից: Ջիգարխանյանը «Էքսպրեսս գազետային» տված հարցազրույցում բացահայտում է. «Թատրոնում ես նաև իրավունք եմ ստանում մշակութային չինովնիկների երեսին բեմից այնպիսի բառեր շպրտել, որոնք կյանքում չէի ասի, հակառակ դեպքում` նա ինձ դուրս կշպրտեր»:Անկեղծ խոսք է, դրանով իսկ հասկանալի և ընդունելի: Եթե մշակությանի չինովնիկն է դուրս շպրտում, իսկ ի՞նչ կաներ մշակությաին չինովնիկին կերակրող իշխանությունը: Մի փոքրիկ բացահայտում էլ մեր նախագահի մասով է անում: Ինչու՞ են մեր լավագույն արվեստագետները երկրից հեռանում, կայնում դրսում: Ջիգարխանյանը հենց սեփական օրինակով է բացատրում. Երբ որ Մոսկվայում՝ Երևանի դեսպանատանը ինձ պարգևատրում էին շքանշանով, ես պատմեցի իմ երազանքի մասին: Եվ այն ժամանակ Հայաստանի ներկայիս նախագահը խոստացավ. «Արմեն Բորիսովիչ, միակ խնդրանքն այն է, որ պրեմիերան պետք է խաղաք Երևանում»: Ես ասացի, որ դա շատ թանկ հաճույք է: Եվ ի պատասխան լսեցի. «Արմեն Բորիսովիչ, բա չե՞ք ամաչում»: Հետո ես զանգեցի, և այդ ամենն ավարտվեց նրանով, որ փող չտվեցին: Եւ մի խելացի ընկեր ինձ ասաց. «Մի՞թե դու չես հասկանում, որ նրանք վախենում են «Քաջ Նազարից»:
Ու այսպես, ինչքան լավ արտիստների երազանք է մնում անկատար, որովհետև նրանք «Քաջ Նազար» են ուզում խաղալ, իսկ Նազարի մեջ, ինչպես հայելու մեջ, իրենք իրենց են տեսնում: Իսկ փոխարենը մշակութային նազարների են միլիոններ տրամադրում, որպեսզի նրանք իրենց արհեստով ժողովրդին զրկեն ոգեղեն հիմնական սննդից, դրանով իսկ կտրեն ճախրող թևերը ու բոլորին կանգնեցնեն գորշ հողի վրա: Սա մի ողջ հասարակարգի բացահայտում է:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ