Շավարշ Քոչարյանը միայն համեստ հարցերի է պատասխանում

Շավարշ Քոչարյանը միայն համեստ հարցերի է պատասխանում

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն իր անմիջական ղեկավար Էդվարդ Նալբանդյանի նման, սովորաբար, խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին: Երեկ մենք դիմեցինք նրան.



Մի «անհամեստ» հարց Ձեզ, պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ եք խուսափում լրագրողների հարցերին պատասխանելուց:



Մյուս նիստից հետո, երկրորդ նիստը որ ավարտվի, դրանից հետո համեստ հարցերին կպատասխանեմ:



Այդ դեպքում՝ մի համեստ հարց Ձեզ. ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի արտաքին քաղաքականությունը:



Այ, դա չափազանց համեստ հարց է... համեստ եմ գնահատում:



Իսկ ինչո՞ւ եք թե՛ Դուք, թե՛ նախարարը մշտապես խուսափում լրագրողների հետ շփումից:



Դա պնդում է, դա հարց չէ, որն իրականությանը չի համապատասխանում եւ չի համապատասխանում այն պատճառով, որ ես հիմա Ձեր հարցերին պատասխանում եմ:



ՀԳ. Երկրորդ նիստից հետո Շավարշ Քոչարյանը պատասխանել էր լրագրողների որոշ հարցերին: