Երևանում հաջորդ տարի կբացվի Ճապոնիայի դեսպանություն

Երևանում հաջորդ տարի կբացվի Ճապոնիայի դեսպանություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրեն Կաե Յանագիսավային:



«Մենք ողջունում ենք հաջորդ տարի նախատեսված Երևանում Ճապոնիայի դեսպանության հիմնումը, ինչը վստահաբար կնպաստի երկկողմ փոխհարաբերությունների առավել ամրապնդմանը»,- ըստ պաշտոնական հաղորդագրության ասել է Նալբանդյանը։



Տիկին Կաե Յանագիսավան իր հերթին ասել է, որ Ճապոնիան շահագրգիռ է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության զարգացմամբ և նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:



Զրուցակիցները համակարծիք էին, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել՝ արդյունավետ համագործակցություն է ընթանում բնական աղետների կանխարգելման, նաև էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։