Ինչքանո՞վ է բարոյական, երբ տրամադրվող օգնության արկղերի վրա Հրաչի նկարն է

Ինչքանո՞վ է բարոյական, երբ տրամադրվող օգնության  արկղերի վրա Հրաչի նկարն է

Երեկ, երբ նայում էի «Կիսաբաց լուսամուտներ»- ի ամփոփիչ թողարկումը, սոսկում ապրեցի: Հա բան չեմ ասում, ինպես Ռոզա տոտան է ասում՝ ապրի Հրաչը, որ մեզ օգնում, տեսակ- տեսակ նվերներ է տալիս, մեծ- մեծ արկղեր է բերում… Թող էլի ես չուզողը լինեմ, բայց պիտի ասեմ՝ ինչքանո՞վ է բարոյական, երբ տրամադրվող օգնության արկղերի վրա խոշոր պլանով Հրաչի նկարն է փակցված: Ուզում եմ հասկանալ, բարեգործությունը Հրա՞չն է սեփական գրպանից կատարում, որ իրեն իրավունք է վերապահում կարիքավորին տրվող յուրաքանչյուր արկղի վրա իր նկարը գովազդել: Ինչպիսի պատճառաբանություն էլ բերի, այն բարոյական հարթության մեջ չի տեղավորվում: Եթե յուրաքանչյուր հաղորդավար իրեն վերապահի ուրիշի օգնության,բարեգործության արկղերի վրա սեփական անունը գրել ու նկարը կպցնել, աշխարհի բոլոր բարեգործները հաղորդավարները կլինեն: Սա վիրավորանք է այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենք են բարեգործություն անում և օգնում ոչ միայն կարիքավոր ընտանիքներին, այլ նաև Հրաչին ու իր հաղորդմանը՝ ֆինանսապես գոյատևելու համար:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ