ԼՂՀ ԱԺ-ում կքննարկվի նաև Զարուհի Փոստանջյանի նախագիծը

ԼՂՀ ԱԺ-ում կքննարկվի նաև Զարուհի Փոստանջյանի նախագիծը

Երեկ ԼՂՀ ԱԺ պատգամավորները պատրաստվում էին ընդունել այսօր Արցախ ժամանող ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Արտակ Զաքարյանի ղեկավարությամբ: Նոյեմբերի 2-ին նրանք ԼՂՀ ԱԺ-ում արտագնա նիստ են անելու, որի ժամանակ քննարկվելու է նաեւ Զարուհի Փոստանջյանի «ԼՂ (Արցախի) եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Մեկնողների թվում էին, ըստ նախնական տեղեկությունների, բացի Զարուհի Փոստանջյանից, նաեւ Նիկոլ Փաշինյանը, Ալիկ Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը: Նրանք ԼՂՀ են ժամանում այսօր եւ առաջին կանգառն անելու են Արաքսի ափին հիմնված գյուղում՝ Արաքսավանում, որտեղ վերջերս եղել են եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Հրանտ Մարգարյանը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանց դիմավորելու են մեկնելու ԼՂՀ նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները՝ հատուկ ոստիկանական ուղեկցումով: Ապա այնտեղից ժամանելու են Ստեփանակերտ: