Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին

Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։



Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:



Անդրադառնալով վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` Նախագահն Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր և ապակառուցողական: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է կայունության ու խաղաղության պահպանումը տարածաշրջանում և խոչընդոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը:



Բակո Սահակյանը կարևորել է միջազգային հանրության խիստ և հասցեագրված գնահատականի անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանի նման սադրիչ գործողություններն չեն մնալու անպատասխան: