Նոյեմբերի 17-ից կգործարկվեն նոր տեսախցիկներ

Նոյեմբերի 17-ից կգործարկվեն նոր տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:



Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում և վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.



1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց
2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց
3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված:



Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: