Արևմուտքի ջանքը՝ մեկուսացված ցույց տալ Պուտինին, չի գործում. The Telegraph

Արևմուտքի ջանքը՝ մեկուսացված ցույց տալ Պուտինին, չի գործում. The Telegraph

Աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների մասնակցությամբ G20 գագաթաժողովը կհիշեն միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «անսպասելի» հեռանալով, գրում է Газета-ն՝ հղում անելով -ին։

Հաղորդվել էր, որ Պուտինը հեռացել է Ավստրալիայից, որտեղ մասնակցել է գագաթաժողովին։ Երկրի ղեկավարը գագաթաժողովի աշխատանքն անվանել է «կառուցողական», իսկ ավստրալական ղեկավարությանը գովել է այն լավ կազմակերպելու համար։ Իր շտապ հեռանալը Պուտինը բացատրել է գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ և քնելու անհրաժեշտությամբ։

Ինչպես նշում է բրիտանական պարբերականը, եթե Արևմուտքի նպատակն է, որ ռուս առաջնորդը «մեկուսացված» թվա միջազգային ասպարեզում և որ դա նվազեցնի նրա հեղինակությունը հայրենիքում, ապա դա չի գործում։

Ըստ պարբերականի՝ ազգը, որը վերապրել է Ստալինգրադը և գրեթե կեսդարյա տնտեսական մեկուսացում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դժվար թե «աչքը առաջինը թարթի» Արևմուտքի հետ ներկայիս հակասություններում։

Պուտինի հեղինակության վարկանիշը Ռուսաստանում դեռևս երբեք այսքան բարձր չի եղել, նշվում է հոդվածում։