ԱՄՆ-ը քարածո՞ւխ կվաճառի Ուկրաինային

ԱՄՆ-ը քարածո՞ւխ կվաճառի Ուկրաինային

Ուկրաինական էներգոգեներաղնող «Центрэнерго» ընկերությունը բանակցություններ է վարում իր էլեկտրակայանների համար ԱՄՆ-ից քարածուխ ներկրելու հարցով: Համապատասխան տեղեկությունը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում:



«Центрэнерго»-ի գործընկերոջ դերում դիտարկվում է ամերիկյան Recursion Ventures ընկերությունը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ածխի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև ծավալները, գինը և մատակարարման ժամկետները:



«Բանակցությունների ավարտին ընկերությունների ներկայացուցիչները հույս են հայտնել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ, իսկ խնդրահարույց հարցերն էլ կլուծվեն կարճ ժամկետներում»,- ասված է ուկրաինական ընկերության հայտարարության մեջ: