Այդ Խաչիկյանը ես եմ…

Այդ Խաչիկյանը ես եմ…

Մեր տեղեկություններով, Ռուսաստանը դեմ է հայաստանյան սահմանադրական բարեփոխումներով երկրի կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելու գործընթացին: Պատճառաբանությունն էլ այն է, որ ԵՏՄ երեք երկրներում հնարավոր չէ նախագահական մեկ կառավարում լինի, իսկ Հայաստանում` այլ կառավարում: Իր հերթին Սերժ Սար•սյանը փորձում է համոզել Ռուսաստանին: Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում նաեւ, որ Ռուսաստանը ցանկանում է այդ փոփոխությունը ՙթանկով՚ ծախել Հայաստանի եւ Ս. Սարգսյանի վրա:



Նույն աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սար•սյանը սահմանադրական փոփոխությունների հարցում հետ-առաջի մեխանիզմ է կիրառում, սակայն չի բացառվում, որ ինչ-որ մի փուլում ասի` նպատակահարմար չէ խորհրդարանական կառավարման անցնելը. ՙԻնքն ունի մաքսիմում եւ մինիմում ծրագրեր. մաքսիմում` անցկացնել բարեփոխումները, չէ` արագի մեջ նախագահի իր թեկնածուն աճեցնել. Ծառուկյան Գագոյի պայքարի ողջ իմաստն այն է, որ հասնի նրան, որ Սերժ Սարգսյանը ՙգտնի՚` ՙայդ Խաչիկյանը՝ Ծառուկյանն է՚: