«Լեքսուսը» մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

«Լեքսուսը»  մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Նոյեմբերի 29-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ծովագյուղ հատվածում՝ «Ախթամար» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Լեքսուս» մակնիշի 99 DS 991 պետհամարանիշով ավտոմեքենան: