Չնայած Հռոմի պապի խնդրանքին

Չնայած Հռոմի պապի խնդրանքին

Թուրքիայում գտնվող կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը թուրքական իշխանություններից պահանջել է իրեն տրամադրել ամենահասարակ մեքենան։



Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հռոմի Պապը Ստամբուլի շրջագայության ժամանակ օգտվել է բավականին հասարակ եւ բավականին էժանագին մի մեքենայից։



Սկզբում թուրքական անվտանգության ուժերը հրաժարվել էին հասարակ մեքենա տրամադրել՝ պատճառաբանելով անվտանգության խնդիրը, սակայն հետագայում ստիպված են եղել ընդունել Պապի պահանջը։



Տեսանյութերում երեւում է, թե ինչպես են Պապի հասարակ մեքենան ուղեկցում մինչեւ ատամները զինված անվտանգության ուժերը զրահապատ ջիփ մեքենաներով։ Պապի անվտանգությունը օդից հսկում են նաեւ հատուկ ուղղաթիռները։