Քիթնիս Էվերդինի մոմե արձանը՝ «Քաղցած խաղեր» ֆիլմից

Քիթնիս Էվերդինի մոմե արձանը՝ «Քաղցած խաղեր» ֆիլմից

Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի մոմե արձանը՝ «Քաղցած խաղեր» ֆիլմից Քիթնիս Էվերդինի դերում, գրում gazeta.ru-ն՝ The Guardian-ին հղումով։

Լոուրենսի ամբողջ հասակով արձանը թանգարանում կցուցադրվի մինչ 2015-ի նոյեմբերը, երբ վարձույթի դուրս կգա «Քաղցած խաղեր» ֆիլմի եզրափակիչ մասը։