Պատգամավոր՝ բարձր է հնչում

Պատգամավոր՝ բարձր է հնչում

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեզ հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե իրեն հնարավոր է նշանակեն Գերմանիայում ՀՀ դեսպան: Այդ լուրերը նա զառանցանք որակեց: Իսկ թե ինչով է պայմանավորված այդ «զառանցանքը», Արզումանյանն ասաց. «Դե, որովհետեւ, կնոջ թերթում տպում ա, հետո հերքում ա տալիս» (նկատի ուներ ՀԱԿ ղեկավար Լեւոն Զուրաբյանին): Արզումանյանն այնուհետեւ նկատեց, որ շատերը չեն գիտակցում, որ Ազգային ժողովի պատգամավորը շատ ավելի բարձր պաշտոն է, քան դեսպանը: