Ֆրանկոֆոնիայի խորհրդարանականները Ցեղասպանությունը դտապարտող հայտարարություն են ընդունել

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանականները Ցեղասպանությունը դտապարտող հայտարարություն են ընդունել

Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահներն ընդունել են հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին:



Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. - «Մենք, ֆրանսերենը որպես ընդհանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներս, դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը։ Ոգեկոչում ենք 1915 թվականի Հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և համերաշխ ենք Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և այդ ցեղասպանությանը ենթարկված անձանց իրավունքների վերականգնման համար մղվող պայքարում։



Հրավիրում ենք Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը, և, ի վերջո, ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը, և հույս ենք հայտնում, որ այդ ճանաչումը հայ և թուրք ժողովրդների միջև հաշտեցման մեկնակետ կհանդիսանա»: