Քանյե Ուեսթ, համերգ տալու ժամանակն է. Change.org (տեսանյութ)

Քանյե Ուեսթ, համերգ տալու ժամանակն է. Change.org (տեսանյութ)

Հարգելի լրագրողներ,



Այսօր երևի շատ խոսեցիք, կարդացիք ու լսեցիք Քիմ Քարդաշյանի մասին, իսկ Քանյե Ուե՞սթը: Նրա մասին չեն մոռացել Change.org-ի օգտատերերը:
Change.org կայքում Վրեժ Հարությունյանը բացել է խնդրագիր` Քանյե Ուեսթից խնդրելով Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդես գալ համերգով:



Խնդրագրում ասվում է. «Մեր փեսա Քանյե Ուեսթը Հայաստանում է, և նրա Հայաստանի այցը հիշելու ավելի լավ միջոց չկա, քան համերգը: Մենք ցանկանում ենք մեր փեսային հրավիրել` համերգով հանդես գալ` ցույց տալու, թե ինչ է նշանակում խախտել կանոնները և կոտրել կարծրատիպերը, ինչպես նաև տոնել հայերի վերածնունդը»:



Եթե ցանկանում եք գրել այս մասին և խոսել Վրեժի հետ, կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:



Change.org-ին վերաբերող հարցերով կարող եք գրել ինձ:



Լավագույն ցանկություններով`
Սարգիս Խանդանյան



Change.org Հայաստան
[email protected]