Հայկական տաղավարը՝ Ծիծեռնակաբերդի տեսքով

Հայկական տաղավարը՝ Ծիծեռնակաբերդի տեսքով

Բուենոս Այրեսում անցկացվել է Գրքի 41-րդ միջազգային տոնավաճառը, որն ամեն տարի միլիոնավոր այցելուներ է ունենում: Գրքի փառատոն-տոնավաճառին Հայաստանը ներկայացել է ընդարձակ տաղավարով:



Ինչպես հաղորդում է Արգենտինայում Հայկական կենտրոնի մամլո ծառայությունը` ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման` ինչպես Հայաստանի տաղավարում, այնպես էլ՝ տոնավաճառի ընդհանուր մուտքի մոտ տեղադրվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կրկնօրինակը:



Տաղավարի այցելուներին Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվական բուկլետներ են բաժանվել: Տոնավաճառի շաբաթը մեկնարկել է մշակութային միջոցառումներով: Ցեղասպանության մասին պատմող ելույթով հանդես է եկել պատմաբան Խուան Պաբլո Արթինյանը:



Միևնույն ժամանակ՝ տաղավարում երաժիշտ Առնո Ստեփանյանը դուդուկով և շվիով կատարել է Կոմիտասի և Սայաթ Նովայի գործերը: Տոնավաճառը բաց է լինելու մինչև մայիսի 11-ը: