Փաշինյանի վաղվա հարցին Զախարյանը պատասխան ունի

Փաշինյանի վաղվա հարցին Զախարյանը պատասխան ունի

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախագահի նստավայրի մոտից երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ նրանց մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտ օրեր առաջ նստացույց հայտարարած գործարանի աշխատակիցներին մոտեցել էր Փաշինյանը և  նաիրիտցիների աչքի առաջ զանգահարել Երվանդ Զախարյանին, վերջինս էլ նրան խոստացել է, որ մինչև տարվա վերջ նաիրիտցիները կստանան իրենց աշխատավարձերը՝ գուցե մաս-մաս:



«Մենք միայն մի խնդրանք, ունենք, որ վաղը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցնեք մեր աշխատավարձերի պարտքի մասին»,- Նիկոլ Փաշինյանին խնդրեց գործարանի աշխատակիցներից մեկը։ Պատգամավորը խոստացավ, որ այդ հարցը անպայման կտա․« Չնայած ես այլ հարց եմ պատրաստել նրա համար, բայց այնուամենայնիվ ձեր առաջարկած հարցն էլ կտամ»,-ասաց պատգամավորը և հեռացավ։
Ցուցարարները նույնպես հեռացան՝ հայտարարելով, որ վաղը հավաքվելու են ԱԺ-ի դիմաց: