Դե թող բարի լիներ գար, խոսեր. Նազարյանը ԱԺ-ում անխնա քննադատում է Բիբինին

Դե թող բարի լիներ գար, խոսեր. Նազարյանը ԱԺ-ում անխնա քննադատում է Բիբինին

Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի թանկացման հարցով։ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չի ներկայացել խորհրդարան, ասացին՝ իբրև թե զբաղված է եղել, գործեր ուներ։ ԱԺ ամբիոնից պատգամավորների հարցերին պատասխանում է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։



ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խիստ զայրացած տոնով նախ նկատեց, որ Բիբինը չի եկել ու իրենք նստած Բիբինից են խոսում, նրան են քննադատում, մինչդեռ նա այստեղ չէ ու պարտավոր էր այստեղ լինել։ Հետո Բիշարյանը հետաքրքրվեց Նազարյանից՝ արդյոք ՀԾԿՀ նախագահը չի՞ կարծում, որ պետք է լինեն աղմկահարույց ձերբակալումներ, պետք է ուսումնասիրվեն մարզային էլեկտրացանցերի տնօրենների աշխատանքը ովքեր հնարավոր է՝ փողեր են լվացել և այլն։
Հիմա գնացքը գնացել է, պարտքը գնացել է, էստեղ չգա մի մարդ, չեղած մարդու մասին խոսել, դատափետել, ոչինչ չի փոխվելու։



Ի պատասխան՝ Նազարյանը նկատեց․ «Ինձ հրավիրել են, ես եկել եմ, իմ մեղադրանքներն առաջին հերթին իր հասցեին են։ Դե թող բարի լիներ գար խոսեր, էլի, ինքն էլ թերթով ա տենց խոսում»։
Նշենք, որ մինչ այդ էլ Նազարյանը շատ բորբոքված ու անխնա քննադատություններով էր խոսում Բիբինի հասցեին, որ նրանց սխալների պատճառով է այս վիճակն առաջացել ու նկատեց, որ Բիբինը անտեղի է քննադատել Կառավարությանը՝ մոռանալով իրենց արածները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ