Պատրաստ է Իրանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար վերացնելու մասին փաստաթուղթը

Պատրաստ է Իրանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար վերացնելու մասին փաստաթուղթը

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) կազմել են Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն աստիճանաբար վերացնելու մասին փաստաթղթ՝  իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց:



Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով Associated Press գործակալությանը: Նրանց տվյալներով` պայմանավորվածությունն այժմ պետք է հաստատեն բանակցություններին մասնացող բոլոր 7 պետությունը:



Ինչպես տեղեկացրել են բանակցությունների ընթացքին ծանոթ դիվանագետները` պատժամիջոցներին նվիրված համաձայնագրի հավելվածը ավարտին է հասել հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում:



Փաստաթղթում նշվում է պատժամիջոցների քայլ առ քայլ վերացման մասին: