Առաջին անգամ Հայաստանում՝ կիթառի միջազգային փառատոն

Առաջին անգամ Հայաստանում՝ կիթառի միջազգային փառատոն

Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Կիթառի միջազգային երեւանյան փառատոնը, որը կանցկացվի հուլիսի 6-24-ը: Փառատոնի նպատակն է՝ միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Փառատոնը հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել եւ դասեր վերցնել միջազգային ճանաչում ունեցող այսօրվա առաջադեմ կիթառահար-պրոֆեսորների մոտ: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ եւ վարպետության դասեր Երեւանի առաջնակարգ դահլիճներում: Հյուրերն են՝ հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ): Փառատոնի շրջանակներում տեղի կունենան նաեւ բազմաթիվ միջազգային եւ հայկական պրեմիերաներ: