Պետությունից գումար չի վերցնելու

Պետությունից գումար չի վերցնելու

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակված Գեղամ Գրիգորյանից օրերս կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին նրա վաղեմի մտահղացման՝ երաժշտական ակադեմիայի կառուցման մասին, ինչին Գրիգորյանը պատասխանեց, որ ակադեմիայի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, նա զբաղվել եւ շարունակելու է զբաղվել դրանով։ Ակադեմիայի գաղափարն իր սեփական նախաձեռնությունն է, եւ կառուցվում է միայն իր միջոցներով, պետությունից գումար չի վերցրել եւ չի վերցնելու՝ սկզբունքորեն։ Իսկ երաժշտական ակադեմիան, որի կառուցման ժամկետները դեռ հստակ չեն, կլինի Քանաքեռում։