Թորել եմ 14 տեսակի օղի. ԱԺ ամենակրեատիվ պատգամավոր Լյովա Խաչատրյանը իր կրեատիվ «մասնագիտության» մասին

Թորել եմ 14 տեսակի օղի. ԱԺ ամենակրեատիվ պատգամավոր Լյովա Խաչատրյանը իր կրեատիվ «մասնագիտության» մասին

«Թորել եմ 14 տեսակի օղի: Ես միրգ չեմ առնում թորելու համար, այլ` վայրի խնձոր, ալոճ, պանդա, սալոր, գիլաս…»,- բացատրեց ԱԺ ամենակրեատիվ պատգամավոր Լյովա Խաչատրյանը իր կրեատիվ «մասնագիտության» մասով: Քանի՞ լիտր եք թորում տարեկան: «Հազար»: Այդքան էլ խմո՞ւմ եք: «Ես` չէ, հյուրերս. հյուրեր շա՜տ-շա՜տ եմ ունենում, բոլորը տանս տեղը գիտեն, բոլորը հաճույքով գալիս են դեգուստացիայի»: Տարբեր օղիները խառնո՞ւմ են: «Բացարձակ չի խանգարում, եթե օղին ճիշտ է թորված, հլը ավելի հետաքրքիր է դեգուստացիայով հասկանալ որն ինչ համի է»: Փաստորեն, Ձեզ նվիրել եք դեգուստացիոն գործընթացներին: «Կարծում եմ` սա այն ռեալ գործն է, որի արդյունքները ես ակնառու տեսնում եմ, ի տարբերություն խորհրդարանում մեր աշխատանքի»: Իսկ որ առավոտյան վեր եք կենում, դեգուստացիոն զգացողություններից գլխապտույտ-բան չե՞ք ունենում: «Ո՛չ, համարյա առավոտ է, չէ՞, որ Ձեզ հետ զրուցում եմ, եւ ամեն ինչ շատ նորմալ է»: