Հովհաննես Մանուկյանի «հրատապ» ազատման հրամանն արդեն տրված է

Հովհաննես Մանուկյանի «հրատապ» ազատման հրամանն արդեն տրված է

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ աշխատանքից ազատման հրամանն արդեն տրված է: Նշենք, որ քիչ առաջ Hraparak.am-ը տեղեկացրեց, որ մեր աղբյուրներով՝ աշխատանքից ազատվել է Հովհաննես Մանուկյանը, ում հրամանագիրը դեռևս հրապարակված չէր: Քիչ առաջ տեղեկացանք նախագահականի կայքից, որ արդեն պատրաստ է նաև հրամանագիրը, որում, մասնավորապես, նշված է.



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.



Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ




2015թ. Հուլիսի 14
Երևան
ՆՀ- 459 –Ա



Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանը արդարադատության նախարար է նշանակվել 2014 թվականի ապրիլի 30-ին: Մինչ այդ նա երեք տարի՝ 2011-2014 թթ. աշխատել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Ավելի վաղ՝ 2005-ից 2008-ին, եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Նշենք, որ նախագահի հրամանով այսպես հրատապ աշխատանքից ազատված նախարարն այս օրերին՝ հուլիսի 9-24-ը, գտնվում է արձակուրդում և այն անցկացնում է արտերկրում: Այս պարագայում առնվազն տարօրինակ է նախագահի կողմից նման շտապ որոշումը՝ ազատել արձակուրդում գտնվող նախարարին: Նման անսպասելի, «հրատապ» ազատումների հիմքում հաճախ մութ պատմություններ են ընկած լինում, հիմնականում՝ քրեական բնույթի պատմություններ: