Օդանավակայանի զուգարանում նորածնի դի են գտել

Օդանավակայանի զուգարանում նորածնի դի են գտել

Մոսկվայի Դոմադեդովո օդանավակայանի զուգարանում նորածնի դի են գտել: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:



«Ոստիկանները ձերբակալել են 1991 թ. ծնված մի կնոջ, ով Տյումենի բնակիչ է: Նա Ռոստովից էր եկել, պետք է թռներ Տյումեն: Նախնական տեղեկություններով, երեխան հենց այդ կնոջն է եղել»,-նշել է աղբյուրը:



Ոստիկանությունից մանրամասնել են, որ երեխայի մարմինը հայտնաբերել է հավաքարարը: