Ամեն ինչ պատրաստ է՝ «վարչապետի տարածքը ռմբակոծելու համար»

Ամեն ինչ պատրաստ է՝ «վարչապետի տարածքը  ռմբակոծելու համար»

Գետնի վրա, բոլորս էլ գիտենք, ինչքան են «թիրախավորել, նկարել Հովիկ Աբրահամյանի առանձնատները, տեղն ընկած տեղը խփել», բայց, ինչ արած, պատերազմական իրավիճակում ռազմական գործողություններն ավելի լայնամասշտաբ են դառնում:



Օդային ուժն է գործի դրվում:



Այժմ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը կարող եք դիտել թռչնի թռիչքից: Այսինքն՝ վերևից, օդային ճանապարհով:



Դիտեցի տեսանյութը 1-in am- ում ու հասկացա, որ ամեն ինչ պատրաստ է՝ « վարչապետի տարածքը ռմբակոծելու համար»:



Երբ «օդ են բարձրանում ինքնաթիռները», մնում է հանձնվել: Միայն զարմանում եմ, թե էլ ռազմական կարևոր օբյեկտներ չկայի՞ն, որ թիրախ է ընտրվել միայն Հովիկի տունը: Մնում է, որ վարչապետին էլ բռնեն իր տանը ու… թռիչքուղուց մի հարցազրույց վերցնեն:




Հասմիկ Բաբաջանյան