Մի ընտանիքի պես ապրում էին․ Գյուղապետը որսի ժամանակ սպանվածի ու սպանողի մասին

Մի ընտանիքի պես ապրում էին․ Գյուղապետը որսի ժամանակ սպանվածի ու սպանողի մասին

Այսօր Տավուշի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Որսի ժամանակ, երկու մտերիմ ընկերներից մեկն անզգուշաբար կրակել է մյուսին, ով տեղում մահացել է:



Նորաշենի համայնքապետ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ երկու ընկերներն էլ Տավուշի մարզի Նորաշեն համայնքից են` մահացածը 54-ամյա Արամ Աթոյանն է, իսկ ընկերը` 40-ամյա Արտակ Խանարյանը: 



«Իրենք շատ մտերիմ ընկերներ են եղել, հաստատ պատահականա եղել, այլ բան հնարավոր չէր: Մի ընտանիքի պես ապրում էին, Արտակը նոր էր ամուսնացել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ գյուղում բոլորը ցնցված են: