Լարված իրավիճակ հրապարակում․ ոստիկաններն ուժ կիրառեցին

Լարված իրավիճակ հրապարակում․ ոստիկաններն ուժ կիրառեցին

Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը սկսել է իր հանրահավաքը։ Նախաձեռնության անդամները նախ փորձեցին փակել ճանապարհը՝ Տիգրան Մեծ Աբովյան խաչմերուկը, սակայն ոստիկանները նրանց նկատմամբ ուժ կիրառելով բացեցին տարածքը։ Ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ մարդկանց, այդ թվում նաև Անդրեաս Ղուկասյանին՝ հրապարակ անվադողեր բերելու համար։ 



Այս պահին Հանրապետության հրապարակը շրջափակված է ոստիկանների կողմից, իսկ «Ոտքի Հայաատան» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց հավաքը հրապարակում։ Հավաքին մասնակցում են մոտ 50 մարդ։