Ցուցարարներին քաշքշելուց, բերման ենթարկելուց, ապա ազատ արձակելուց հետո ելույթ ունեցավ Անդրիաս Ղուկասյանը

Ցուցարարներին քաշքշելուց, բերման ենթարկելուց, ապա ազատ արձակելուց հետո ելույթ ունեցավ Անդրիաս Ղուկասյանը

Ցուցարարներին քաշքշելուց, բերման ենթարկելուց, ապա ազատ արձակելուց հետո հրապարակում ելույթ ունեցավ Անդրիաս Ղուկասյանը՝ դիմելով «Ժառանգություն», ՀԱԿ կուսակցություններին, Հիմնադիր խորհրդարանին. «Դուք այն ուժերն ենք, որ սկսած 2008 թվականից, մեկը մեկին փոխելով, ձեռնոց նետեցիք այս քրեական ուժերին: Ցույց տվեցիք մեզ, որ իշխանափոխությունը ձեր կարեւոր նպատակներից մեկն է։ Մենք դիմում ենք ձեզ՝ ձեւավորեք ժողովրդի վստահության կառավարություն, նախաձեռնեք այդ գործընթացը։ Մենք չենք խնդրում, որ միանաք այս հարթակին, բայց արեք այն գործառույթը, որ կարող եք անել, ձեւավորեք ժողովրդի վստահության կառավարություն եւ այնպես արեք, որ ռեժիմը հասկանա, որ չի կարող այլեւս կառավարել»: