Քաղաքացուն ապտակած ոստիկանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են

Քաղաքացուն ապտակած ոստիկանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են

Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկին հարվածած ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Այս մասին Tert.am-ը տեղեկացել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: