Ցուցահանդես նվիրված Իրժի Նոսեկին՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնում (լուսանկարներ)

Ցուցահանդես նվիրված Իրժի Նոսեկին՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնում (լուսանկարներ)

Օգոստոսի 21-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնում կայացավ մանկական խմբակային ցուցահանդեսի բացում՝ նվիրված չեխ գեղանկարիչ Իրժի Նոսեկին(1924-2005): Ցուցադրված աշխատանքներում պատկերցված է Հայաստանը. Ի սկզբանե դրանք պատկերել է Իրժի Նոսեկը, երեխաները դրանք կրկնօրինակել են 6 ամիս տևողությամբ ծրագրի ժամանակ:Ցուցահանդեսը հնարավոր է եղել իրագործել Հայաստանում Չեխիայի և Չեխիայում Հայաստանի դեսպանատների շնորհիվ, քանի որ հենց նրանց շնորհիվ էլ ձեռք ենք բերել Նոսեկի մասին լրացուցիչ ինֆորմացիա:



Ցուցահանդեսին, ի թիվս բազմաթիվ այլ հյուրերի, ներկա էր նաև Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Անի Շահինյանովան:Վերջինս շնորհակալություն հայտնեց կենտրոնին նկարչին անդրադառնալու համար՝ նշելով, որ շատ ուրախ է, որ Հայաստանում Նոսեկին նույնպես ճանաչում են: Ա. Շագինյանովայի խոսքերով Նոսեկն այնքան շատ է սիրել Հայաստանը, որ այն իր երկրորդ հայրենինքն է դարձել:Բանաստեղծ Վահե Արսենն էլ իր հերթին նշեց սա հետաքրքրական միջոցառում էր Նոսեկին Հայաստանում ճանաչելի դարձնելու իմաստով: Միաժամանակ, սա ևս մեկ հնարավորություն է Չեխիայի և Հայաստանի միջև մշակութային կամուրջ անցկացնելու առումով:Նշենք, որ միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ նաև թավջութակահար Ալեքս Միրզոյանը:



Վերջում երեխաները հյուրերին նվիրեցին իրենց իսկ կողմից նկարազարդած կավե տնակները:Ավելացնենք, որ Նոսեկն այն եվրոպացի գեղանկարիչներից է, որ իր արվեստում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Բացի դա, Նոսեկն ունեցել է ավելի քան 50 անհատական ցուցահանդես, մեծ մասը՝ նվիրված Հայաստանին:Այդուհանդերձ, Հայաստանում քչերը գիտեն նրա մասին: Այս ցուցահանդեսի նպատակներից մեկն էլ Նոսեկի մասին մարդկանց տեղեկացնելն էր:Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 20-ը, մուտքն ազատ է: Կենտրոնի գործունեության մասին կարող եք իմանալ հետևյալ հղմամբ www.mughdusyanart.com



Լուսանկարները՝ Սոնա Ադամյանի