10 կարևոր որակ երկարատև հարաբերությունների համար

10 կարևոր որակ երկարատև հարաբերությունների համար

Ընտրեք Ձեզ զուգընկեր այնպես կարծես Դուք կույր լինեք: Փակեք աչքերը և զգացեք, թե ինչ եք դուք մտածում այդ մարդու մասին: Նրա բարության, հավատարմության, նրա ընդունակության մասին հոգ տանելու Ձեր մասին:



Գոյություն ունի մեկ կարևոր տարբերություն այն մարդու միջև, ով ընդունակ է դառնալ զուգընկեր երկար հարաբերությունների համար, և նրա, ով ընդունակ է դառնալ զուգընկեր կարճ ժամանակով և այդ տարբերակիչ գիծը ընդունակությունն է սովորել: Երկարատև հարաբերությունների համար ավելի  լավ է ընտրել նրան, ով ընդունակ է լինել բաց, իհարկե ոչ միշտ`աստիճանաբար սովորելով և զարգանալով:



Ընտրեք նրան, ով ուզում է լինել այնպիսին, ինչպիսին Դուք` միաժամանակ ուժեղ և զգայուն:



Ընտրեք նրան, ով ցույց է տալիս, որ ցավ է զգում, երբ իրեն ցավեցնում եք և հակառակը: Նրան, ով Ձեզ ցավեցնելով տեսնում է այդ ցավը և ափսոսում է դրա համար: Այն, ինչը պետք է անհանգստացնի, որևէ ռեակցիայի բացակայությունն է, որը նշանակում է կամ ինչ-որ բան այն չէ զգացմունքների հետ կամ նա արդեն հրաժարվել է Ձեզնից, և էլ իրեն թույլ չի տա լինել իրական և կենդանի Ձեր ներկայությամբ:



Ընտրեք նրան, ով ունի սեփական ներքին կյանք, կարևոր չէ դա ինչ է և ինչ է սիրում անել: Ընտրեք նրան, ով գնում է իր սեփական ճանապարհով և ընկալում է ձեզ ինչպես զուգընկեր կամ ուղեկից այդ ճանապարհորդության մեջ:



Ընտրեք նրան, ով կիսում է Ձեր հետաքրքությունները: Ստեղծում հարաբերություններ ընդհանուր հիշողությունների համար: Դուք ինչ-որ բան միասին եք անում, որն էլ պահպանվում է հիշողության մեջ և առիթ հանդիսանում լավ պահերի վերապրման համար:



Ընտրեք նրան, ով կիսում է Ձեր արժեքները՝ կապված երեխաների, ընտանիքի, գենդերային դերի, հավատքի, գումարի հետ: Ընդհանուր արժեքները թույլ կտան թուլացնել լարվածությունը, որը առաջանում է հարաբերությունների զարգացման ընթացքում:



Ընտրեք նրան, ով ընդունակ է ապրումակցել Ձեզ, ով ուզում է և կարող է լսել։ Նրան, ով պատրաստ է հավասար չափով ժամանակ Ձեզ տրամադրել:



Նրան, ով կարող է <աչք փակել> որոշ թերությունների և գծերի վրա: Այն որակները, որոնք մեզ մի ժամանակ գրավել են զուգընկերոջ մեջ կարող է ավելի ուշ նյարդայնացնել: Նախապես իմացեք ինչի հետ կարող եք հաշտվել, ինչի հետ ոչ:



Դուք պետք է ոչ միայն սիրեք իրար, այլ նաև լինեք լավ ընկերներ: Սա դրսևորվում է նրանում, որ ուզում եք անել այն ամենը Ձեր զուգընկերոջ համար, ինչը անում եք  հանուն ընկերոջ: Սա չի նշանակում, որ Դուք պետք է բավարարեք Ձեր զուգընկերոջ բոլոր պահանջները: