Հայկական կողմը զոհեր չունի. Դավիթ Բաբայան

Հայկական կողմը զոհեր չունի. Դավիթ Բաբայան

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ նշել է, որ հայկական կողմը զոհեր չունի։



Այսօր առավոտյան Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարը, ինչի հետևանքով ունի առնվազն 4 զոհ, 15 վիրավոր։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայկական կողմին էին մեղադրել սեփական զոհերը թաքցնելու մեջ՝ նշելով 5 զոհի և 8 վիրավորի մասին։



«Մենք պետք է վաղուց ճանաչենք ու ճանաչում ենք, թե ում հետ գործ ունենք, սա է խնդիրը։ Ուղղակի ադրբեջանական կողմը միշտ այդպիսի տեղեկություններ է տարածում և դրանով չես հասկանում՝ ինչի է փորձում հասնել, դրանով ո՛չ իր զոհերի թվաքանական է իջնում, ո՛չ ինչ-որ առավելություն է ստանում, պարզապես սա իր պահելաձևն է», - «Ազատության» հետ զրույցում ասել է Բաբայանը:։



Նա նշել է նաև, որ այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը վերահսկելի է, «որևէ արմատական փոփոխություն չկա»։ «Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն սա որևէ կերպով չի փոխում իրավիճակը, և նա ի վիճակի չէ իր ձեռքը վերցնել ռազմավարական նախաձեռնությունը»: