Աղթամարում պատարագ չի մատուցվի. ահաբեկչության սպառնալիքը մեծ է

Աղթամարում պատարագ չի մատուցվի. ահաբեկչության սպառնալիքը մեծ է

Աղթամարի Սուրբ Խաչ վերակառուցված հայկական եկեղեցում սեպտեմբերի 6-ին նախատեսված պատարագը չեղյալ է հայտարարվել:։

Այդ մասին հաղորդել է Պոլսո հայոց պատրիարքարանը։



«Այս տարի սեպտեմբերի 6-ին դեպի Աղթամար նախատեսված ուխտագնացությունը չեղյալ է հայտարարվել։ Հայոց պատրիարքարանը, հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցող ահաբեկչություններն ու գրանցված զոհերը, Վանում և հարակից շրջաններում անվտանգության խնդիրներ չառաջացնելու նպատակով ամենամյա ուխտագնացությունն ու պատարագը հետաձգել է»,-ասված է պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ։

Վերակառուցումից ու վերաբացվելուց հետո այս եկեղեցում պատարագ տեղի էր ունենում տարին մեկ անգամ՝ Սուրբ Խաչի տոնին։