Կարենին ուզում եմ ասել այն, ինչին արժանի է…

Կարենին ուզում եմ ասել այն, ինչին արժանի է…

Համամիտ եմ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, երբ ասում է.
«Մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր»:



Խոսքը եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին է: Բայց երբ ավելացնում է, որ.



«Քննչական գործողություններն ընթանում են, ընթանում են խստորեն օրենքի սահմաններում։ Ինքս եմ անձամբ հետևում ընթացքին ու անաչառությանը», մի կեղծ նոտա է հնչում: Քիչ է մնում՝ ասեմ. «Հա, Կարեն ջան, էնպես արա, որ մեղավորը խստագույնս պատժվի»: Չէ որ մեր երկրում դժբախտ պատահարի մեղավորին մոտենում են որպես ծանրագույն հանցագործի կամ անմեղ զոհի: Նայած ով է ղեկին:



Շահարկումներ անելու համար համար ինքս ինձ փոքր մարդ չեմ համարում, միայն մի փոքր նկատառում եմ ուզում անել, որը հետագայում պատգամավորին գուցե պետք գա:



Դեպքը, երբ իր ընտանիքի հետ է կատարվել, նա անմիջապես լացակումում է՝ մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր, բայց նմանօրինակ ինչքա՜ն դեպքեր են կատարվել, անգամ իր մասնակցությամբ, երբ Հանրապետության հրապարակում հարյուրավոր երիտասարդներ հաշմվեցին, մի անգամ չլսեցի, որ ասեր՝ մեր ազգի հետ մեծ դժբախտություն է պատահել այս գիշեր:



Ու սա այն դեպքն է, երբ Կարենին ուզում եմ ասել այն, ինչին արժանի է: Կուզեի, որ ձեր ընտանիքի դեպքի առթիվ առաջին հերթին դու լռեիր: Այս պարագայում քո կողմից լռությունը ոսկի է…



Հասմիկ Բաբաջանյան