Սենատոր ՄաքՔեյնի հետ ճեպազրույցի ժամանակ Սահակաշվիլին սկսել է խաղալ շան հետ (տեսանյութ)

Սենատոր ՄաքՔեյնի հետ ճեպազրույցի ժամանակ Սահակաշվիլին սկսել է խաղալ շան հետ (տեսանյութ)

Ամերիկացի սենատոր Ջոն ՄաքՔեյնի հետ ճեպազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին սկսել է խաղալ իր որդու շան հետ: Այս մասին հաղորդում է Life News-ը:



Ճեպազրույցի ամբողջ ընթացքում Սահակաշվիլին անընդհատ շեղվել է: Նա մի քանի անգամ մոտ է կանչել օգնականներին եւ առաջինն է ոտքի կանգնել, երբ լրագրողներն ավարտել են հարցադրումները:



Օդեսայի նահանգապետն առաջին անգամ չէ, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ աչքի է ընկնում արտասովոր վարքով եւ արտաքին գործոններին ոչ միանշանակ արձագանքով: