Վտանգավոր հոբբիներ ձեր երեխայի համար

Վտանգավոր հոբբիներ ձեր երեխայի համար

Դեռահասության տարիքում երեխան անցնում է անձի կայացման մի քանի փուլեր, փնտրում է կուռքեր և ընկերներ: Սրա համար անհրաժեշտ է շատ բան փորձել ներառյալ վտանգավոր և էքստրեմալ զբաղմունքները: Հոբբիները, որոնք ուղեկցվում են ռիսկով, դեռահասին թվում են պարզ միջոց կյանքը իմաստով և էներգիայով լցնելու համար:



Համակարգչային խաղեր



Համակարգչային խաղերի վառ հեքիաթային աշխարհը գրավում է և երեխաներին և մեծահասակներին: Դեռահասների համար այն ավելի գրավիչ է, քանի որ խաղի պրոցեսում կարելի է ինքդ քեզ հերոս զգալ: Վիրտուալ աշխարհի մեջ չափազանց ներխուժումը կբերի իրականում մի շարք խնդիրների, որոնցից է կախվածությունը համակարգչային խաղերից: Բացի հոգեբանական խնդիրներից դրանք կարող են բերել ինքնազգացողության վատացման: Երկար նստակյաց դիրքը կարող է բերել օստեոխոնդրոզի, ողնաշարի ծռումների: Խաղի ժամանակ երեխան հաճախ մոռանում է սննդի մասին կամ հակառակը կլանված կարող են ուտել, առանց վերահսկելու կերածի չափը:



Խաղեր, որոնք նմանակում են զինվորական բախումները



Խոսքը հարդբոլի մասին է, զինվորական սպորտային խաղ՝ զենքի օգտագործմամբ, որը հնարավորինս մոտ է իրականությանը: Անբավարար պաշտպանության ժամանակ փամփուշտը կարող է ներթափանցել մարմնի մեջ 1 սմ.-ի չափով: Այս խաղը նաև պահանջում է ճկունություն, դիմացկունություն, ճիշտ նմանատիպ պայմաններում, որոնք մոտ են զինվորականին, մասնակիցները բարոյական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունների են ենթարկվում:



Էքստրեմալ սպորտ



Մի շարք միջոցներ կան նյարդերը գրգռելու և ադրենալինի չափաբաժին ստանալու համար: Դրանցից են սկայդայվինգը, լեռնային դահուկները, սնոուբորդը, ալպինիզմը և այլն: Սրանցից շատերը մեծ ֆինանսական ռեսուրսներ են պահանջում, սակայն կան և այնպիսինները, որոնք պահանջում են միայն ուժ, ճկունություն, համարձակություն, օրինակ պարկուրը, որը խոչընդոտների հաղթահարում է քաղաքային միջավայրում: Նորեկների համար սա կարող է տրավմաների աղբյուր լինել:



Սելֆի



Անվնաս սովորությունը կարող է վերածվել կյանքի համար վտանգավոր զբաղմունքի: Փորձելով իրենց պատկերել օրիգինալ ձևով  երեխաները և դեռահասները հաճախ մոռանում են անվտանգության մասին: 2015 թվ-ի միայն առաջին կեսում սելֆիի նկատմամբ կիրքը պատճառ հանդիսացավ 50 դժբախտ մահերի․ կամ բարձրությունից են ընկնում կամ չեն կարողանում վարել մեքենան, կամ հոսանքի հարված են ստանում: 



Գեղեցկություն և նորաձևություն



Ուշադրությունը սեփական արտաքին տեսքի նկատմամբ կարող է այնպես կլանել դեռահասին, որ այլ հետաքրքրությունների համար ժամանակ էլ չմնա: Դիետաներ, փիրսինգ, դաջվածքներ, դիմահարդարում, նորաձև հագուստ: Իմիջից կախված դեռահասը կարող է վտանգել իր առողջությունը դաջվածքներ, փիրսինգներ անելով վատ սրահներում: Ծնողների կողմից արգելգները նման դեպքերում անիմաստ է, դա միայն կարող է մեծացնել սերունդների միջեւ անդունդը: Ավելի լավ է աստիճանաբար ուղղորդել երեխայի էներգիան, և տեղափոխել ուշադրությունը այլ զբաղմունքների վրա, որոնք կարող են դեռահասին հետաքրքիր լինել: Ակտիվ հետաքրքրվեք երեխայի կյանքով, որպեսզի նա չունենա պահանջմունք ապացուցելու իր բացառիկությունը վտանգավոր ձևերով: