Անի Զախարյանը հանրահավաքը միայնակ կանի

Անի Զախարյանը հանրահավաքը միայնակ կանի

Հոկտեմբերի 1-ին «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում: Վերջինս Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հավաքի նպատակը ոչ ասելն է սահմանադրական փոփոխություններին և բացատրել ժողովրդին, թե ինչ վտանգավոր դրույթներ է պարունակում այս փաստաթուղթը: Զախարյանը չի միացել Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող ճակատներից որևէ մեկին. 



«Չեմ միացել: Նախ մինչ այդ ես բոլոր կուսակցություններին առաջարկել եմ միանալ և միասին պայքարել, ինչը տեղի չունեցավ, քանզի իբր իրենք գործուղումների մեջ են կամ զբաղված են, ուստի ես ինքս ձևավորում եմ պայքարի իմ բևեռը: Արդեն 3 ամիս է՝ Րաֆֆին գործուղումների մեջ է, իսկ Զարուհին՝ շատ զբաղված, Նաիրա Զոհրաբյանը միացավ իշխանությանը, ՀԱԿ-ի հետ դեռ չեմ հանդիպել, ՕԵԿ-ի հետ հանդիպել ենք, նորմալ քննարկումներ եղել են, մնացածին էլ, դե գիտեք, հանդիպումները ընթացքի մեջ են: Մի խոսքով՝ հիասթափված եմ բոլորից էլ, կրկին հիասթափվել չեմ ցանկանում»: