Սպասում ենք, որ դուռը կբացի ու ներս կգա. «Ոսկու շուկայի» անհետացած աշխատակցի հարազատներ

Սպասում ենք, որ դուռը կբացի ու ներս կգա. «Ոսկու շուկայի» անհետացած աշխատակցի հարազատներ

«Մենք գիտենք, որ նա մի օր կգա, մեզ երբեք չի մոռանա ու հաստատ կվերադառնա տուն: Երեխաները անհամբեր նրան են սպասում, առանց նրա իրենց կյանքը չեն պատկերացնում»,- այս մասին Hraparak.am-ին ասաց «Ոսկու շուկայի» կորած աշխատակից Նելլի Հարությունյանի ամուսնու մայրը՝ տիկին Թամարան: 



Տիկին Թամարայի խոսքով՝ այս օրերի ընթացքում իրենք իրենց հույսը չեն կորցրել: «Անքուն գիշերներ ենք անցկացնում, սպասում ենք, որ դուռը կբացի ու ներս կգա, ինչ ուզում է արած լինի, մենակ թող տուն գա ու մեզանից հեռու չլինի»:



Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ կորել է 38-ամյա մի կին՝ Նելլի Հարությունյանը: Նա օգոստոսի 21-ին դուրս է եկել աշխատանքի վայրից և չի վերադարձել: «Ոսկու շուկայի» աշխատակիցները մեզ հետ զրույցում տեղեկացրել էին, որ անհետացման օրը Նելլիից 9-10 հազար դոլարին համարժեք դրամի առևտուր են արել և այդ գումարը նրա մոտ է եղել: