Սրտի պրոբլեմով առաջնագծու՞մ…

Սրտի պրոբլեմով առաջնագծու՞մ…


Ինձ զարմացնում է վիրավորներից մեկի՝ Սաֆար Սաֆարյանի քրոջ՝ Սյուզի Սաֆարյանի պատմածը.



«Սրտի խնդիր ուներ, շատ արագ էր սիրտը աշխատում, դրա համար մեկ տարի հետաձգել, չեն տարել բանակ: Սրտի առիթմիա ունի: Սեպտեմբերի 25-ին օգնել է բոլոր վիրավորներին, մինչև արնաքամ է եղել ու ուշագնաց եղել» /Shabat.am/:



Նման զինվորին, եթե անգամ պիտանի են ճանաչում, առաջնագի՞ծ են տանում, առավել ևս, երբ նոր էր լրացել նրա ծառայության երկրորդ ամիսը: Կամ մեկ տարվա մեջ բուժվե՞ց սրտի առիթմիան ու տախիկարդիան:



Ի դեպ մահացողը՝ Հարութ Հակոբյանը նույնպես, ով Սաֆարի ընկերն էր, երեք ամիս էր, ինչ ծառայության մեջ էր: Ստացվում է , որ առաջնագծում անփորձնե՞րն են կանգնում…



Հիշեցնենք, որ Հարութ Հակոբյանը սեպտեմբերի 25-ին զոհված չորս զինծառայողներից մեկն է:



Հասմիկ Բաբաջանյան