ԵՄ-ն պատերազմ է հայտարարում մարդկային կյանքերով առևտուր անողներին

ԵՄ-ն պատերազմ է հայտարարում մարդկային կյանքերով առևտուր անողներին

Եվրամիությունում ռազմական օպերացիա է սկսել Միջերկարական ծովով ապօրինաբար փախստականների տեղափոխող մաքսանենգների դեմ: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով բրիտանական «The Daily Telegraph»-ին:
Ըստ բրիտանական պարբերականի, վեց նավեր արդեն պարեկություն են իրականացնում լիբիական ափերի մոտի ջրերում:
«Մենք հետապնդելու ենք հանցագործներին: Մեր նպատակն է նրանց նավերի ձերբակալումն ու առգրավումը», - պարբերականին պատմել է նավապետերից մեկը, հավելելով,որդեռևս արգելված է օպերացիային ներգրավված նավերին Լիբիայի տարածքային ջրերը մտնելը, սակայն նավաստիները արդեն սկսել են մարզումները՝ նախապատրաստվելով մաքսանենգների գրոհների հակահարվածներին:
«The Daily Telegraph»-ի ունեցած տեղեկություններով, նավատորմը բաղկացած է իտալական ավիակրից, ֆրանսիական և բրիտանական ֆրեգատներից, ինչպես նաև երկու գերմանական և մեկ իսպանական նավերից: