Իտալիայում «տեղական բնույթի» միջոցներ են գտել միգրացիոն հոսքի դեմ

Իտալիայում «տեղական բնույթի» միջոցներ են գտել միգրացիոն հոսքի դեմ

Իտալիայում, որտեղ առավելապես շատ են զգում միգրացիոն հոսքի ազդեցությունները, որոշել են յուրովի պայքարել դրա դեմ և կանխարգելիճ միջոցներ կիրառել: Այդ մասին տեղեկացնում է «rambler.ru»-ն:



Մասնավորապես Վենտիմիլյա քաղաքի իշխանությունները սկսել են փախստականներին օգնող կամավորներին բաժանել FOGLIO DI VIA («մի կողմ քաշվելու թուղթ»): Դա փաստաթուղթ է, որը կամավորներին արգելում է գտնվել մեկ կամ մի քանի համայնքներում: Ըստ իշխանությունների, որոշ կամավորներ «սոցիալապես վտանգավոր» են ճանաչվել:



«Դրանք միջոցառումներ են, որոնց օգնությամբ նրանք փորձում են խանգարել մեր շարժմանը՝ հուսալով դադարեցնել այն: Ներկայումս մենք 20 մեղադրանք ենք ստացել հանրային տարածքում ապօրինի գտնվելու և չհամաձայնեցված ցույցի համար»- ասել է ՝ «Առանց սահմանների» ներգաղթյալների ճամբարի համահիմնադիր Լորենցոն: