Անանյանը Յուրի Վարդանյանի ընկերոջ տղան է

Անանյանը Յուրի Վարդանյանի ընկերոջ տղան է

Աշխատանքից ազատվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը։ Համապատասխան որոշումն այսօր գործադիրի հաստատմանը ներկայացրեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Անանյանը սպորտի նախարարություն էր եկել դատական դեպարտամենտի ֆինանսատնտեսական վարչությունից, այս գերատեսչության հետ կապված մեծ կոռուպցիոն սկանդալից առաջ։ Մհեր Անանյանը նախկին նախարար Յուրի Վարդանյանի ըներոջ տղան է, և համարվում էր Յուրի Վարդանյանի մարդը։ Ոմանք «մրսում» էին միջոցառումների ժամանակ նրան Ծառուկյանի կողքին տեսնելով, բայց նախարարությունում Անանյանին հարգում էին և ուժեղ ֆիգուր էին համարում։ Նախարարության մեր ընկերները պատմում են, որ Անանյանի պաշտոնանկությունը սպասելի էր Գաբրիել Ղազարյանի գալուն պես։ Մանավանդ, որ նա աշխատանքային հետաքրքիր առաջարկներ ուներ, սակայն մնաց Գաբրիել Ղազարյանի առաջարկով։ «Ինձ այլ աշխատանք են առաջարկել, որի մասին կիմանաք առաջիկայում», - այսպես Մհեր Անանյանը ներկայացրեց աշխատանքից ազատվելու պատճառը։ «Բայց դուք նախկինում էլ առաջարկներ ունեիք, ինչ՞ու որոշեցիք հիմա գնալ», - հացրցին էլ պատասխանեց, որ առաջարկներ միշտ են եղել, բայց այս մեկն ավելի ընդունելի էր։