Ո՞ւմ կնախընտրի Նորվեգիայի Թագավորական ակադեմիան՝ խաղաղության նոբելյան դափնեկրի դերում

Ո՞ւմ կնախընտրի Նորվեգիայի Թագավորական ակադեմիան՝ խաղաղության նոբելյան դափնեկրի դերում

Այսօր, մոտավորապես կեսօրին Օսլոյում կհրապարակվեն 2015թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի կամ դափնեկիրների անունները:
Ինչպես հաղորդում է «rg.ru»-ն, Նորվեգիայի Խաղաղության խնդիրների ուսումնասիրման PRIO ինստիտուտը ուսումնասիրություն է անցկացրել, փորձելով ի հայտ բերել ամենահավանական թեկանուին:
Ինստիտուտի տնօրեն Քրիստիան Բերգ Հարփվիքենի խոսքերով, ամենահավանական թեկնածուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Գիտնականի խոսքով՝ նա կարող էր մրցանակակիրների մեջ լինել փախստականների հարցում եվրոպական քաղաքականության մեջ իր մարդասիրական կուրսի համար:
Հարփվիքենը երկրորդ հավակնորդ է համարում Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին, ում հաջորդում է РВСК ղեկավար Տիմոլեոն Խիմենեսը: Երկուսն էլմեծ ավանդ են ունեցել Կոլումբիայում զինված հակամարտության դադարեցման գործում:
Ֆավորիտների հնգյակը եզրափակում են գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն և ակտիվիստներ Ջին Նակատչե Բանյերեն ու Ժաննետ Կախինդո Բինդուն ռազմական շրջանում սեքսուալ բռնության դեմ պայքարում իրենց ներդրման համար: