Օբաման խորհուրդներ է տվել Քանյե Ուեսթին

Օբաման  խորհուրդներ է տվել Քանյե Ուեսթին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորհուրդներ է տվել ռեփեր Քանյե Ուեսթին, թե ինչ պետք է անել երկրի նախագահ դառնալու համար:

Sky News-ը հայտնում է, որ Օբաման իր հեգնալի խորհուրդները Քանյեին հրապարակել է Սան Ֆրանցիսկոյում մի բարեգործական միջոցառման ժամանակ, որին Ուեսթը ևս ելույթ է ունեցել:



Եթե Քանյեն լուրջ ցանկանում է 2020-ին Սպիտակ տուն տեղափոխվել, ապա նա`



1. ստիպված կլինի շատ ժամանակ տրամադրել «ամեն տեսակի տարօրինակ կերպարների, ովքեր իրենց այնպես են պահում, ասես հեռուստատեսային իրապատում շոուներից են»: Օբաման զգուշացրել է, որ Քանյեն ստիպված կլինի անդրդվելի լինել:



2. Ակնարկելով Քանյեի Beautiful Dark Twisted Fantasy («Գեղեցիկ մռայլ խճճված ֆանտազիա») վերնագրով ալբոմը` Օբաման ասել է, որ նախագահի պաշտոնում չես կարող ասել, որ դու «գեղեցիկ մռայլ խճճված ֆանտազիաներ» ունես, քաղաքականության մեջ նման բաները «ասելու չեն»:



3. Օբաման կատակ հարցադրում է արել. «Իրո՞ք կարծում եք, որ այս երկիրը նախագահ կընտրի Չիկագոյի հարավից մի սևամորթ տղամարդու, այն էլ` նման զվարճալի անունով»:



Օբաման և Քանյեն երկուսն էլ ապրել են Չիկագոյի հարավում:



Հիշեցնենք, որ 38-ամյա Ուեսթը այս տարվա MTV Video Music Awards-ի ժամանակ հայտարարել էր, որ 2020-ին պատրաստվում է պայքարել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: